ՈւԵՖԱ-ն պատժել է լեհական «Լեգիային»
ՈւԵՖԱ-ն պատժել է լեհական «Լեգիային»: Պատճառն այն է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ տնային խաղում լեհ երկրպագուների պահվածքն է: Գերատեսչությունը «Լեգիայի» երկրպագուների գործողություններում ռասիզմի տարրեր է նկատել: Այդ խաղում ֆանատները նաև ճայթրուկներ են գործածել: «Լեգիան» նոյեմբերի 2-ին «Ռեալի» հետ տնային հանդիպումն անցկացնելու է առանց հանդիսականների: Ակումբը նաև պատժվել է 80 հազար եվրոյով:
