Բաքուն և Մոսկվան համատեղ կարտադրեն տակտիկական հրթիռներ
Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրել են նոր սերնդի տակտիկական հրթիռների համատեղ արտադրության հուշագիր, հայտնում է ադրբեջանական AzeriDefence ամսագիրը։ Փաստաթուղթն ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության «Շարգ» միավորման և ՌԴ «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի միջև։ Կողմերը մտադիր են համատեղ արտադրել նոր սերնդի «երկինք-երկինք» և «երկինք-երկիր» դասի տակտիկական հրթիռներ։
