«Մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա». ՌԴ փոխվարչապետ
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ ՌԴ վարչապետի տեղակալ Օլգա Գոլոդեցը հայտարարել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Նրա խոսքով՝ դրա ապացույցը ավելի քան 90 միջխորհրդարանական համաձայնագրերը։ «Այդ փաստաթղթերը վերաբերում են մշակույթի, կրթության, առողջապահության ոլորտներին։ Ադրբեջանը տարածաշրջանի ամենակարևոր երկրներից է պատմության և աշխարհագրության տեսակետից»,- հայտարարել է նա․
