Կառավարության նիստից հետո այսօր Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չպետք է սպասել, այլ պետք է առաջին իսկ օրվանից գործի անցնել՝ ընթացքում շտկելով խնդիրները:
«Առաջնահերթ խնդիրը գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլն է, որը պետք է վերանայել՝ սկսելով նոր տիպի գրախանութների ստեղծումից, որը կդառնա ընտանեկան հանգստի կենտրոն։ Առավել քան համոզված եմ, որ նման գրախանութները կնպաստեն գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի բիզնես զարգացմանը»,- ասաց նա և նշեց, որ այս փորձը պետք է տեղայնացնել ՀՀ ամբողջ տարածքում, առաջին փորձը կսկսվի Երևանից։
Հաջորդ առաջնահերթությունը «Կինոյի մասին» օրենքի ընդունումն է լինելու: «Այն հնարավորություն կտա արտաքին պրոդյուսերական կենտրոններին եւ կազմակերպություններին, որոնք նկարահանումներ կանեն ՀՀ-ում, ազատել որոշակի հարկատեսակներից: Դա կխթանի կինոարտադրությունը ՀՀ-ում, ինչպես նաեւ՝ այն կարող է դառնալ ՀՀ-ն արտերկրում լավագույնս ներկայացնելու միջոց: Նախատեսում եմ հանդիպումներ, առաջին հերթին ռուսական շուկայի հետ»,- հայտարարեց նախարարը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը