ԱԱԾ-ն պահում են Բակո Սահակյանի համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոմանք զարմանում են, թե ինչու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին չեն ուղարկում թոշակի՝ ի վերջո, մարդը 70 տարեկան է, վատառողջ է։ Տարիքի, թե այլ պատճառներով հաճախ է «կիքսեր» թողնում։ Ընդամենը վերջերս կառավարության նիստի ժամանակ նա մեր հարեւան վրացիների մասին այնպիսի մի արտահայտություն էր արել, որ նիստից հետո կառավարամերձ շրջանակներից զանգում էին խմբագիրներին ու համոզում այդ արտահայտությունը հանել կայքերից, որ հայ-վրացական հարաբերությունները չփչանան։Այսինքն՝ մարդը 1970 թվից սովետական ՊԱԿ-ի, ապա հետսովետական ԱԱԾ-ի աշխատակից է, 2004 թվից՝ ԱԱԾ տնօրեն, եւ վաստակած հանգստի գնալու ժամանակն է։ Եվ քանի որ նրա պաշտոնավարման ժամկետն արդեն մի անգամ՝ 2011-ին, Սերժ Սարգսյանը 5 տարով երկարացրել է, դժվար թե նորից երկարացվի, ուստի «փնտրվում» է ԱԱԾ տնօրինացու։Ըստ որոշ լուրերի, խնդիրը ոչ այնքան վստահելի կադր չգտնելու մեջ է, որքան նրանում, որ, ինչպես պնդում են ԱԱԾ-ին մոտ կանգնածները, այդ պաշտոնը պահում են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի համար, որը 2001-2007 թթ. եղել է ԼՂՀ ԱԱԾ պետ եւ նախագահի պաշտոնում իր առաքելության ավարտին պատրաստվում է տեղափոխվել Երեւան։Սակայն խնդիրն այն է, որ ԼՂՀ նախագահի ընտրությունները կայանալու են 2017-ին, իսկ 2016-ի փետրվարի 16-ին լրանում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը։Այսինքն, այժմ փնտրվում է պաշտոնի «տեղապահ», որը մեկ-մեկուկես տարով կզբաղեցնի այդ պոստը եւ այն սկուտեղի վրա կհանձնի Բակո Սահակյանին։ Ասում են, որ «տեղապահի» մի քանի հավակնորդներ կան․ ԱԱԾ տնօրենի տեղակալները՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, եւ Գորիկ Հակոբյանի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am