Արդեն մի քանի օր է՝ համացանցում բուռն կերպով քննարկվում է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչը» նախագիծը, որի շրջանակում հարթակ է տրամադրվել 6/8 ժանրի կատարողների։
Քաղաքացիների մի զգալի հատված այն համոզման է, որ այս ծրագրի շրջանակում պետական մակարդակով պրոպագանդվում եւ խրախուսվում է ռաբիս, ռեստորանային երաժշտությունը։ Անգամ օնլայն ստորագրահավաք է կազմակերպվել, որի մասնակիցները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից եւ ՀՀ մշակույթի նախարարությունից պահանջում են անհապաղ դադարեցնել հաղորդման ցուցադրումը։ Ներկայացնում ենք «Ամենակարող երգիչը» նախագծի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումը՝ ի պատասխան «Ժողովուրդ»-ի գրավոր հարցման։
Այսպիսով՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ս. Մուրադյանը մեզ պատասխանել է (պատասխանը ձեւակերպվել է նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման օրոք). «ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած քաղաքականության մեջ երբեք ռաբիս երաժշտության տարածումը տեղ չի գտել։ Հակառակը՝ դասական, ժողովրդական, ազգագրական երաժշտության զարգացմամբ փորձել ենք ձեւավորել իրական արժեհամակարգ։ Առաջնորդվելով այս տրամաբանությամբ՝ մեզ համար ընդունելի չէ նմանատիպ հաղորդման գոյությունը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը