Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր աշխատանք պետք է դիտարկել իր ժամանակի մեջ և գնահատել իր ժամանակի մեջ:«Ես իսկապես գնահատում են արված աշխատանքը: Իսկ ինչ վերաբերում է ապագայի տեսլականին, ապա պետք է ասեմ, որ առաջին հերթին ես որոշել եմ բաց աշխատել՝ չափազանց թափանցիկ և բաց, և ձեզ հրավիրում եմ իմ բոլոր խորհրդակցություններին ներկա գտնվել: Եթե հանկարծ ժամանակ չեք ունենա և զբաղված կլինեք ավելի լուրջ քաղաքական խնդիրներ լուսաբանելով, ես պիտի խնդրեմ ձեզ այդ դեպքում հետևել մեր կայքէջին, որովհետև յուրաքանչյուր խորհրդակցություն նկարահանվելու և տեղադրվելու է կայքէջում»,- նշեց նա:
Այնուհետև հայտնեց, որ կադրային փոփոխություններ դեռ չի անելու, եթե կադրերը կարողանան խնդիրների լուծելու մեջ տեղավորվել, կաշխատի նրանց հետ, եթե չեն տեղավորվի, կփոխարինվեն այլ աշխատակիցներով, քանի որ իր համար կարևորը հայ մշակույթի զարգացումն է:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը