Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում պատմեց, որ կնոջն ասել է, որ ժամանակի մեծ մասն ուրիշին է նվիրելու:
«Գնեցի մի փունջ վարդեր և եկա տուն: Երբ դուռը զանգեցի, կինս բացեց, գրկախառնվեցի նրան և ականջին շշնջացի՝ սիրելիս, ես այլևս իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռը իմ գրկում, շտապեցի հավելել, որ՝ մի անհանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին, մեր ժողովրդին»,- ասաց նա:
Այնուհետև նշեց, որ հիմա փորձում են եղած մշակութային արժեքների մասին ծրագիր կազմել, պետք է մշակել մեխանիզմներ, որպեսզի պատմամշակութային արժեքները դառնան զբոսաշրջության ու մեր պարծանքի առարկան՝ չնայած պետք է լուծել նաև գումարային խնդիրները:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը