Ես ասացի քյալագյոզություն, ինքը`էշություն. Սուրեն Աբրահամյան

«Ես  ցանկանում  են  շնորհավորել  Գրետա  և  Զավեն  Սարգսյաններին, որովհետև  Վազգեն  Սարգսյանի  ծնողները, բացի  երեք  տղայից,  բանակն էլ  է  նրանց  տղան  եղել»,-այսօր  Հայելի  ակումբում  Սպարապետի  հետ  կապված  իր  հուշերով  կիսվեց  գեներալ-մայոր  Սուրեն  Աբրահամյանը  և  շնորհավորեց  Վազգեն  Սարգսյանի   ծնողներին՝  հայոց  բանակի  24-րդ   տարեդարձի   կապակցությամբ: «Մի  անգամ  գյուղ  էինք  ազատագրել, որտեղ  անտառապահի  տնակ  կար: Սպարապետը  հարցրեց.  «Սա մեզ  է  չ՞է  մնալու»,  ես  էլ  պատասխանեցի՝  մեզանից  է  կախված: Ասաց , եթե  տենց ա , այս  անտառապահի  տնակը կվերանորոգես, կկիսես՝  կեսը  ինձ,  կեսը`  քեզ: Մեկ  էլ  ասաց , այս  ամեն  ինչը  երբ ա  վերջանալու, որ  նստեմ  այստեղ՝  բնության  մոտ  և  հավաքված  նյութերս  գրեմ: Ասաց`  բա  դու  ինչ  ես  անելու, պատասխանեցի` քո  մասին  հիշողություններ  կգրեմ:Միանգամից արձագանքեց.  «Լսի,   այս  ինչ  մեծ  կարծիք  ունես  մեր  մասին,  ում  ենք  պետք  լինելու, երբ  այս  ամեն  ինչը  վերջանա»,-պատմեց  Սուրեն  Աբրահամյանը`հուզված  հիշելով, երբ զիվոր  էր   մահանում, վախենում էին նրան այդ մասին ասել.  ամեն  զինվորի  մահվան  համար  լաց  է  եղել: «Մի  անգամ մի  բնակավայր  ենք  ազատագրել ,բայց  ազատագրելուց  հետո  այն  հիմնական  ճանապարհը, որ գալիս  էր  Հայաստանի  տարածք՝ ականապատված  էր: Միմյանց  շնորհավորելուց  հետո  Սպարապետը  իջեցրեց  ղեկից  վարորդին  և  ասաց՝  Աբրահամյանին  ես  պետք ա  տանեմ:Նստեցինք  և  ապահով  ճանապարհի  փոխարեն  քշեց չականազերծված  ճանապարհով`պնդելով, թե  եթե  Աստված մեր  նկատմաբ  բարեհաճ ա, ուրեմն  մեզ  հետ  ոչինչ  չի  լինի: Մեկ-մեկ  պետք  է  ճակատագիրը  փորձես: Միացրեց  ծանր  սինֆոնիա, ամեն կողմից  ստվերներ  էին  դուրս  գալիս,վախեցած ,բայց  հենց  տների լույսերը  տեսա՝  հանգստացա: Այսինքն  այդտեղ  այլևս  ականներ  չկային  և  կարևորը  չէինք տրաքել: Տեղ հասնելուն պես Սպարապետը ասաց՝  ինչ  գնահատական  կտաս իմ  արարքին: -Դե  քյալագյոզություն  էլի,-պատասխանեցի: -Մեղմ  ես  ասում՝  էշություն»,-ժպիտով  հակադարձեց նա,-իր հիշողությունները պատմեց Սուրեն  Աբրահամյանը:   Լուսինե  Միքաելյան

դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am