Ժողովուրդը գրում է. Ինչպես հայտնի Է՝ մոտ երկու ամիս առաջ Արցախի Աժ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել Է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ խնդրելով ներում շնորհել 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իր դեմ մահափորձ կազմակերպելու համար ազատազրկման դատապարտված Արա Ռաֆայելի Ավետյանին (11 տարի) եւ Սերգեյ Բորիսի Հարությունյանին (9 տարի)։
«ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից փորձեց պարզել, թե վերը նշված նամակին, ի վերջո, ինչ ընթացք է տրվել։ Պարզվում է՝ միայն այդ նամակը բավարար չէ խնդիրը քննարկելու համար։
«Դեռեւս ընթացքի մեջ, որեւէ կոնկրետ բան չկա։ Սովորաբար, երբ որ գալիս է մի քանի այդպիսի միջնորդություն, քննարկվում է, բայց դեռեւս որոշում կայացված չէ, ընթացքի մեջ է գործը»,-պատասխանեց Բաբայանը։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:
-
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը