Ռուհանին հրաժարվել է հանդիպել Օլանդի հետ
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հրաժարվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ճաշից ֆրանսիական կողմի` սեղանից գինի չհեռացնելու պատճառով, հաղորդում է Telegraph-ը: Ֆրանսիայի ներկայացուցիչն Իրանի պատվիրակությանն առաջարկել է կազմակերպել առաջնորդների հանդիպումը, սակայն վերջիններս հրաժարվել են` առաջարկությունը «շատ չոր» անվանելով: Իրանի պատվիրակությունը երկրորդ օրն է, ինչ պաշտոնական այցով գտնվում է Փարիզում:
