Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն) 2 տարի առաջ՝ 2014– ին, այս պաշտոնում փոխարինեց Աբրամ Բախչագուլյանին, իսկ մինչ այդ սփյուռքի փոխնախարարն էր։ Նրա օրոք ՍԱՊԾ-ն դարձավ Հայաստանի սննդի մատակարարումը և հատկապես ներկրումն ու արտահանումը կառավարող ծառայություն, քանզի մաքսակետերից սննդամթերքը բաց է թողնվում միայն նրանց տեղեկանքների հիման վրա։
«Հրապարակ»-ին հասած տեղեկություններով՝ վերևից ստացված հրահանգներով են ՍԱՊԾ տեսուչները գրել այդ տեղեկանքները՝ նպաստելով կամ խանգարելով ոմանց բիզնես գործունեությանը, քանի որ արագ փչացող այս ապրանքը մեկ շաբաթ սահմանին պահելով՝ կարելի է ցանկացած բիզնես խորտակել, իսկ մյուսին՝ աճեցնել։ Թերթին հայտնի դարձավ, որ այս լուրերը Կարեն Կարապետյանին են հասել, տարբեր անհատներ, հասարակական կազմակերպություններ են ահազանգել։ Եվ նա մտադիր է փոխել ՍԱՊԾ պետին, անգամ քննարկվում Է կառույցը գյուղնախարարության կազմից հանելու և առանձին միավոր դարձնելու հարցը։ Որպես ԱԱՊԾ պետի թեկնածու, 2 անուն Է շրջանառվում՝ մեկը նախկին պետ, ԿԸՀ նախկին քարտուղար, ՀՀԿ երիտթևի անդամ Աբրամ Բախչագուլյանն է, մյուսը ԱԱՊԾ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, արդարադատության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ղուլյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը