«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում հրապարակել է «Գյումրու առեղծվածային դեպքի հետքերով» վերտառությամբ հոդված, որտեղ, մասնավորապես, հայտնել է, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն խեղաթյուրում է փաստերը: Հղում անելով մեր աղբյուրներին՝ նշել էինք, որ իրականում 26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է ոչ թե Գրիգորյանների տան նկուղում, ինչպես հայտարարել է Կոմիտեն, այլ՝ տան բակի երկրորդ եւ հին ավտոտնակում: Հիշատակել էինք նաեւ այն փաստը, որ նշված ավտոտնակը երկու մուտք ունի՝ բակի եւ փողոցի հատվածից, որոնք ունեն տեսախցիկներ: Եվ տրամաբանական է, որ երկու մուտք ունեցող ավտոտնակը չի կարող որեւէ կերպ ներկայացվել որպես ստորգետնյա տարածք` նկուղ: Մեր այս հրապարակմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեն մի ագրեսիվ հաղորդագրություն է տարածել՝ հերքելով մեր տեղեկությունները: «Ա.Գրիգորյանը հրազենային վնասվածքով հայտնաբերվել է տան նկուղում. հանգամանք, որն առ այսօր նրա հարազատների կողմից կասկածի տակ չի դրվել: Ակնհայտ է, որ լրատվամիջոցն իր ընթերցողներին է տրամադրում կեղծ տեղեկություններ։ Անընդունելի ենք համարում ողբերգական դեպքը անբարեխիղճ լրագրության արդյունքում շահարկումների առարկա դարձնելն ընդհանրապես»,- մասնավորապես գրել է Քննչական կոմիտեն։ Մենք զրուցեցինք մահացած Արշակ Գրիգորյանի հոր` Վարդեվան Գրիգորյանի կուսակցի` Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հետ: Պարոն Մելքումյանը պնդեց. «Ես անձամբ եղել եմ դեպքի վայրում: Դիակը հայտնաբերվել է ավտոտնակում, որը ունի երկու մուտք` փողոցից եւ բակից, դա փաստ է: Մնացած վարկածների քննությունը թողնում ենք իրավապահներին»: Այնպես որ, ՀՀ Քննչական կոմիտեն լրատվամիջոցի գործունեությունը որակելու անպատիվ աշխատաոճի փոխարեն՝ լավ կլիներ՝ փաստերը ստուգեր: Արձանագրում ենք իրականությունը, իսկ թե դա ում է ձեռնտու կամ ոչ, մեզ ամենեւին չի հետաքրքրում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը