Կառավարությունում եղան բազմաթիվ փոփոխություներ, նախարարներից մի քանիսն էլ վերանշանակվեցին, իսկ մինչ այդ ՀՀԿ-ն հայտարարել էր նոր խաղի կանոնների մասին:
Հարց է առաջանում՝ ՀՀԿ-ն նոր խաղի կանոններով ինչպե՞ս է հին կադրերով աշխատելու: «Եթե գնում ենք փոփոխությունների, դա չի նշանակում, որ բոլորին պետք է փոխել: Իմ կարծիքով նոր վարչապետը գիտի՝ ում է պահում և գնահատում է վերջիններիս կարողությունները»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին՝ ինչու մի քանի նախարարներ վերանշանակվեցին, արդյոք չեն նեղանա՝ Գագիկ Խաչատրյանը,Գագիկ Բեգլարյանը և Հասմիկ Պողոսյանը, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Որևէ մեկի կենսագրության մեջ գրված չէ, որ նա պետք է հավերժ նախարար լինի: Ճիշտ չի լինի, որ նրանք նեղացած լինեն»,-նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Ի դեպ, հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացնում էր ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարարին, արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ներկա չի գտնվել այդ արարողակարգին, ինչը քննադատության տեղիք է տվել և ճիշտ չի ընկալվել կուսակից գործընկերների կողմից:
Լուսինե Միքաելյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը