ԻՊ գրոհայինները սպառնում են սպանել Միսս Իրաքին
Իսլամական պետության ահաբեկիչները սպառնացել են սպանել Միսս Իրաք-2015 գեղեցկության մրցույթի հաղթող Շայմաա Կասիմին, տեղեկացնում է Bas News-ը: Կասիմը Ֆեյսբուքում հրապարակել է ձայնային հաղորդագրությունները, որոնք իրեն ուղարկել են ԻՊ գրոհայինները: Նա պատմել է, որ ամեն օր զանգեր է ստանում իսլամիստներից, որոնք սպառնում են առևանգել, կտտանքների ենթարկել և սպանել իրեն:
