Ադրբեջանը չի կարող ժխտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ ԱԳՆ պաշտոնյա

Եթե որևէ ազգ ունեցել է ինքնորոշվելու իրավունք, ապա հայերը ևս Լեռնային Ղարաբաղում ունեն նույնատիպ իրավունք, և ոչ մի ադրբեջանցի պաշտոնյա չի կարող ժխտել նրանց այս համընդհանուր իրավունքը:  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  71-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած քննարկումների ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը։ Նա անդրադարձել է նաև Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ադրբ եջանի ապատեղեկատվությանը, Ազգերի լիգայի կողմից Հայաստանի և Վրաստանի` կազմակերպությանն անդամակցելու հայտերն ընդունելում իսկ Ադրբեջանինը մերժելու, այդ երկրի կողմից ահաբեկչության փառաբանման և, ի տարբերություն Ադրբեջանի,  Հայաստանում ազգային և կրոնական փոքրամասնությունների բարվոք վիճակի մասին։ Ներկայացնում է ելույթի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեքստն ամբողջությամբ։ «Շնորհակալություն, տիկին նախագահող, և ներեցեք, խնդրում եմ, կրկին ելույթ ունենալու համար: Երբ որևէ մեկն ասում է, որ սա հաստատված ճշմարտություն է, ես անշուշտ ցանկանում եմ լսել, թե ում կողմից է այն հաստատված, որտեղ և որոնք են հիմքերը: Հակառակ դեպքում, ոչինչ էլ հաստատված չէ, քանի դեռ այն ապացուցված և հիմնավորված չէ: Վերադառնալով ինքնորոշման հարցին՝ ինչպես ճիշտ նշվեց, Մինսկի խմբի համանախագահությամբ տարվող ընթացիկ բանակցությունները իրականացվում են 3 հիմնարար սկզբունքների հիման վրա. ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում: Այսպիսով, ինչպե՞ս կարելի է չխոսել ինքնորոշման մասին: Ինքնորոշման արդյունքը ներկայիս ՄԱԿ-ի 193 անդամ-պետություններն են: Եթե որևէ ազգ ունեցել է ինքնորոշվելու իրավունք, ապա հայերը ևս Լեռնային Ղարաբաղում ունեն նույնատիպ իրավունք, և ոչ մի ադրբեջանցի պաշտոնյա չի կարող ժխտել նրանց այս համըն դհանուր իրավունքը: Հետաքրքիր է նաև խոսել 1918-1920թթ.. իրադրության վերաբերյալ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ազգերի լիգան ընդունել է Հայաստանի և Վրաստանի` կազմակերպությանն անդամակցելու հայտը: Ազգերի լիգան մերժել է կազմակերպությանն անդամակցելու ադրբեջանական հայտը հարևանների հետ ունեցած տարածքային խնդիրների և չկարգավորված հարցերի պատճառով: Անդրադառնալով ահաբեկչության փառաբանմանը՝ նշենք, որ Ադրբեջանն առաջին երկիրն է, որ ապաստան է տրամադրում հանցագործներին, ահաբեկիչներին` շնորհելով նրանց հերոսի կարգավիճակ: Բոլորն են հիշում այն պատմությունը, երբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպան կացնով սպանեց քնած հայ սպային: Հունգարական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց քնած մարդուն կացնահարած ոճրագործին, բայց հետո նա արտահանձնվեց Ադրբեջան՝ շարունակելու կրել իր պատիժը Ադրբեջանում: Այն պահին, երբ նրա ինքնաթիռը վայրէջք կատարեց Ադրբեջ անում, Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց նրան, ով նաև հնարավորինս հերոսացվեց, փառաբանվեց և դարձավ Ադրբեջանի ազգային հերոս: Եթե մի երկրի ազգային հերոսը Սաֆարովի նման մեկն է, ինչ-որ մեկը, ով հերոս է պարզապես այն փաստի համար, որ նա հայի է սպանել, ո՞րն է այդ  երկրի ապագան: Հայաստանը 12 ազգային և կրոնական փոքրամասնությունների հայրենիք է, որոնց մի մասը՝ եզդիները, ասորիները չունեն իրենց պետությունը, և նրանք շատ երջանիկ են, որ ապրում են Հայաստանում, որտեղ իրենց բոլոր իրավունքները երաշխավորված են: Ադրբեջանցիները ևս ապրել են Հայաստանում, որտեղ իրենց իրավունքները երաշխավորված են եղել: Բայց Ադրբեջանում հայկական կոտորածների բռնկման հետևանքով, որոնց զոհ գնաց Ադրբեջանի հայությունը` շուրջ կես միլիոն հայ բնակչությունը, այսօր ոչ մի հայ չի մնացել Ադրբեջանում՝ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական իշխանությունները կրկին մեջբերում են որոշ կեղծված թվեր դրա վերաբերյալ: Այսպիսով, ո՞վ է ավելի հանդուրժող, և ո՞վ` ոչ: Դատեք ինքներդ: Շնորհակալություն»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am