Ադրբեջանը ներկայացրել է նոր սերնդի ռումբեր
Ադրբեջանական երկրորդ՝ ADEX 2016 սպառազինությունների ցուցադրությանը Բաքուն ներկայացրել է նոր սերնդի ավիառումբերի 7 տեսակ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը։ Հաղորդվում է, որ Ադրբեջանում ընթանում են նոր սերնդի ավիառումբերի ստեղծման ինտենսիվ աշխատանքներ։ Ավիառումբերը ցուցադրվում են ADEX 2016-ի շրջանակում։ Նշվում է, որ ցուցադրված են նաև 80 մմ-անոց երկու նոր չվերահսկվող հրթիռներ։ ADEX-ն անցկացվում է 2 տարի մեկ անգամ: Այն անցկացվում է սեպտեմբերի 27-30-ը:
