Ռուսաստանում գրիպի զոհերի թիվը հասել է 100-ի
Ռուսաստանում գրիպով պայմանավորված բարդացումների հետևանքով զոհված մարդկանց թիվը արդեն հասել է 107-ի: «Կոմերսանտ»-ը հայտնում է, որ այս թիվը հրապարակել է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ մահացած անձինք պատվաստում ստացած չեն եղել, մեծ մասը նաև խրոնիկ հիվանդություններ է ունեցել: Կառույցից ենթադրություն են հայտնել, որ հաջորդ շաբաթներին գրիպի վարակի պիկը կնվազի: 2009-ին Ռուսաստանում խոզի գրիպի հետևանքով զոհվածների թիվը կազմել էր 687 մարդ:
