Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը մեկնել է ՌԴ
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը: Սադիկովը սեպտեմբերի 29-ին կմասնակցի ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի նիստին։
