Պուտինը հնարավոր է հոկտեմբերին այցելի նաև Թուրքիա
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը հոկտեմբերին կարող է այցով մեկնել Թուրքիա: «Երբ ավարտվեն բոլոր նախապատրաստական միջոցառումները, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,- ասել է մամուլի քարտուղարը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին ավելի վաղ Թուրքիայի Պալատների եւ սակարանների միության ղեկավար Ռիֆաթ Հիսարջիքլիօղլուն ՌԴ տնտեսական զարգացման առաջին փոխնախարար Ալեքսեյ Լիխաչովի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը հոկտեմբերի սկզբին սպասում է ՌԴ-ի նախագահի պաշտոնական այցին: Նշենք նաև, որ հոկտեմբերի սկզբին, ըստ ԶԼՄ-ների, նախատեսվում է ՌԴ նախագահի այցը նաև Հայաստան:
