Թուրքիան փակում է շուկաները ռուս մետաղագործների համար
Եվրամիությունը փակում է շուկան ռուսական պողպատի համար` հատուկ հարկ սահմանելով մատակարարումների 26 տոկոսի համար, որի արժեքը կազմում է տարեկան 320-340 մլն դոլար:
Ինչպես գրում է Reuters գործակալությունը` Եվրահանձնաժողովը մտադիր է հակադեմփինգային (հակագնագցման) տուրք սահմանել ռուսական և չինական արտադրանքի համար` 26 և 16 տոկոս ծավալով համապատասխանաբար:
Նոր ռեժիմի սահմանման մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարի 14-ին: Նշվում է, որ հակադեմփինգային տուրքը սովորաբար սահմանվում է 5 տարով:
Նախկինում ռուս մետաղագործների համար հատուկ հարկավճար էր սահմանել Թուրքիան:
