ԱՄՆ-ը Գյուլենի արտահանձնման հարցին կպատասխանի մի քանի օրից
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հույս ունի իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ժամանակավոր կալանավորման մասին ԱՄՆ-ից պատասխան ստանալ «մեկ-երկու օրվա ընթացքում»։ Այս մասին նա հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում։ «Մենք Գյուլենի արտահանձնման շուրջ ակտիվ բանակցություններ ենք վարում ամերիկյան կողմի հետ: Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել ենք նրան: Ինչպես մեզ հայտնել են ԱՄՆ-ից, նրանք 1-2 օրում կպատասխանեն Գյուլենի ժամանակավոր կալանավորման մասին մեր հարցմանը: ԱՄՆ-ն արտահանձնման մասին պայմանագրով Անկարայի պահանջով պետք է կալանավորի Թուրքիայի քաղաքացուն»,- ասել է Բոզդաղը:
