ԱԺ-ում Հարկային նոր օրենսգրքի քննարկման ժամանակ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ողբերգական վիճակում:«ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը ասում էր, որ Հայաստանին պետք են լավ ճանապարհներ, լավ կառավարում, լավ դպրոցներ, դրա համար պետք է ընդունել այդ Հարկային օրենսգիրքը:
Ես այդ ժամանակ հասկացա, թե շահառուն ով է, ով դուրս եկավ բեմի առաջին մաս: ՀՀ տնտեսությունը նման է մի ճանապարհի, որն անցնում է ուղտը: Ուղտի վրա բարձելու քանակ կա, ՀՀ տնտեսության ուղտի մեջքը ամեն րոպե կարող է կոտրվի, այդ ուղտը հնարավորություն չունի այդքան բեռ կրելու: Որ այդ մեջքը կոտրվի, բոլորս ենք կրելու դրա հետեւանքները:
ՀՀ-ում ե՛ւ գործարարները, ե՛ւ աշխատողները կորցրել են իրենց մոտիվացիան եւ հեռանում են: Պետք է մեր տնտեսության մասնակիցներին շահագրգռել: Այդ մարդը գերի չի իր հայրենիքում ապրելու տեսլականին: Մարդն ունի դիմադրողականության սահման, երբ դա անցնում է, ինքը հեռանում է»,- ասաց նա
Գուրգեն Արսենյանը սա համարեց միջամտություն մեր ներքին գործերին. «Ուզում եմ հարց տալ, տիկին Սանչեսին՝ քանի՞ անգամ դուք պետք է փորձեք նույն ուղտը ծախեք ՀՀ ժողովրդի վրա, որը չկա: Անընդհատ վճարել ենք ու չկա: Ես չունեմ գործիքներ եւ չունեմ հնարավորություն մարդկանց բացատրելու, որ Հայաստանում աշխատելն ավելի շահավետ է»:
Նա հայտարարեց, որ դեմ է լինելու Հարկային նոր օրենսգրքին:
Հիշեցնենք, որ դեմ էր արտահայտվել նաև պատգամավոր Ակեքսանդր Արզումանյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը