Ադրբեջանցին սպանել է կնոջը
Ադրբեջանի Ֆիզուլինի շրջանի Բալաբահմալնի գյուղի բնակիչը սպանել է կնոջը երեք մանկահասակ երեխաների աչքի առաջ. հայտնում է haqqin.az-ը: Ամուսինները վիճաբանել են, արդյունքում` տղամարդը դանակով կտրել է կնոջ պարանոցը: Նախնական տեղեկություններով՝ վիճաբանության պատճառ է դարձել այն, որ կինը բողոքել է, թե տանը ցուրտ է, ջեռուցման համակարգ չկա, իսկ ամուսինը ոչինչ չի ձեռնարկում: Տղամարդը ձերբակալվել է:
