«Պարոն Նալբանդյանի եւ պարոն Օհանյանի վերանշանակման հարցը ձեր խոնարհ ծառան չի լուծում: Ըստ Սահմանադրության դա վերապահված է հանրապետության նախագահին, եւ օրենքով սահմանված ժամկետներում նշանակումը կլինի»,-այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով հարցին՝ ինչու ՊՆ եւ ԱԳՆ-ում նշանակումներ չեն կատարվել:
Շարմազանովի խոսքով՝ այս շաբաթվա վերջում արդեն իսկ նոր կառավարությունը ձեւավորված կլինի՝ հավելելով՝ ցանկությունը քաղաքական կատեգորիա չէ, հետեւաբար չի կարող պատասխանել այն հարցին, թե ցանկանում է արդյոք Նալբանդյանին եւ Օհանյանին տեսնել նախարարների պաշտոնում:
Հարցին՝ ՀՀԿ-ն պատասխանատվություն կրելով բոլոր կառավարությունների համար, փաստորեն, պատասխանատվություն եք կրում նաև երկրում առկա պրիմիտիվ գողության և խլվող բիզնեսների մասով, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նոր վարչապետը պետք է վարչապետ դառնար, ասեր, ես նոր արձագանքեի: Եթե Դուք ուշադիր հետևել եք, գոնե վերջին տաս տարիներին, ապա ես փոփոխական քաղաքական գործիչ չեմ: Այո, ՀՀԿ-ն Վազգեն Սարգսյանի կառավարությունից սկսած մինչև օրս բոլոր դրականի և բացթղումների պատասխանտուն է: Իսկ քաղաքական պատասխանատվությունը և քրեական պատասխանատվությունը պետք է տարբերակենք»,-ասաց նա:
Լուսինե Միքաելյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը