Ինչպես հայտնի է, նախկին կառավարության կազմում Վաչե Գաբրիելյանն ու Դավիթ Հարությունյանը հայտնի են եղել, որպես օրակարգ մտցված հարցերը գերեզաման ուղարկելու և բոլոր տեսակի նախաձեռնությունները տապալելու մեծագույն վարպետներ: Այժմ այդ օղակը ամբողջացել է նաև Վարդան Արամյանի կառավարության անդամ դառնալով: Ի դեպ, այս հատկության համար Վաչե Գաբրիելյանը նույնիսկ մականուն ունի՝ «թթվի քար»:
Մասնավորապես Hayeli.am-ի տեղեկություններով նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը միջազգային համաժողով անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերել ինչը սահուն կերպով չի իրականացվել և տապալվել է:
Իդեպ նման կերպ ձախողվել են նաև մի շարք ներդրումային ծրագրեր: Խոսվում է այն մասին, որ վերջերս բավականին գայթակղիչ առաջարկով Հայաստան է եկել բավականին հայտնի միջազգային կազմակերպություն:
Վերջինս հանդիպել է նաև Վաչե Գաբրիելյանի հետ, ով որևէ ներդրումային գրավչություն չի կարողացել ներկայացնել, ճիշտ հակառակը, այնքան է բարդացարել իրավիճակը, որ այս մարդիկ տարակուսած դուրս են եկել նրա կաբինետից և հայտարարել, որ այստեղ փող դնել չարժի: Թե ինչպես կավարտվի այս պատմությունը, իհարկե կերևա հետո:
Փաստորեն, Տիգրան Սարգսյանի ժամանկներից մնացածը աշխատաոճը շարունակվում է նաև այսօր: Հետաքրքրիր է, այս ձևոով որքան կկարողանա շարունակել նոր վարչապետ Կարեն Կարապետյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը