Բեռլինի ոստիկանությունը սպանել է փախստականին
Ոստիկանությունը սպանել է հարձակվողին, Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը հաղորդում է ,որ Բեռլինում ներգաղթյալների հանրակացարանում 29-ամյա փախստականը դանակով հարձակվել է իր 27-ամյա հարևանի վրա և նրան ծանր վնասվածքներ հասցրել: 27-ամյա ներգաղթյալը կասկածվում է հարձակվողի 8-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների համար: Նրա նկատմամբ հետաքննություն է իրականացվում: Կասկածյալը եղել է ձեռնաշղթաներով, և ոստիկանները նրան մեքենա են նստեցրել այն պահին, երբ 29-ամյա տղամարդը դանակով հարձակվել է նրա վրա:
