Ինչ կարիք կա նման հայտարարություններով հարվածի տակ դնել սեփական կուսակցի կարողությունները

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե Արծվիկ Մինասյանը «չունի բիզնեսի հետ առնչություն», իսկ նոր վարչապետը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում «բիզնես մտածողությամբ անձի է տեսնում»։ Պարոն Վարդանյանի այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ Արծվիկ Մինասյանը չուներ բիզնես մտածողություն, եւ այստեղ հարց է ծագում, եթե դա այդպես էր, ապա ինչո՞ւ էր ՀՅԴ-ն բիզնեսի կայացման եւ զարգացման համար առանցքային՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակել մեկին, ով չուներ բավարար բիզնես մտածողություն։ Լավ, գիտենք, որ եթե Դաշնակցությունը որոշի, ապա Գեղամ Մանուկյանն անգամ «լողի չեմպիոն» կդառնա, իսկ Արծվիկ Մինասյանն էլ, փաստորեն, էկոնոմիկայի նախարարից կդառնա բնապահպանության նախարար, բայց ինչ կարիք կա նման հայտարարություններով հարվածի տակ դնել սեփական կուսակցի կարողությունները։ Առավել եւս, երբ խոսքը այնպիսի դրական առումով բացառության մասին է, ինչպիսին Արծվիկ Մինասյանն է։ Մյուս կողմից էլ Դաշնակցությունը մշտապես հայտարարել է, որ իրենք մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերի պակաս չունեն, եւ եթե դա այդպես է, գուցե այդուամենայնիվ, ՀՅԴ-ն բնապահպանության նախարարի այլ թեկնածու առաջարկեր, այլ ոչ թե նախ՝ նման հայտարարություններով կասկածի տակ դներ Արծվիկ Մինասյանի՝ մինչ օրս ծավալած գործունեությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում, ապա հայտարարեր, թե «նրա կարողությունները լիուլի կհերիքեն նաեւ բնապահպանության նախարարի պաշտոնում աշխատելու համար»։ Ամեն դեպքում, Արծվիկ Մինասյանի պաշտոնավարումից՝ արդեն որպես բնապահպանության նախարար, մեր ակնկալիքները դրական են։: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am