Թուրքական ԶՈՒ-ում կադրային զտումները կշարունակվեն
Թուրքիայում մյուս շաբաթ մեծ թափով կվերսկսվեն երկրի զինված ուժերում կադրային զտումները: Այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ» թերթը: Հիշեցնենք, որ Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից ի վեր երկրի ԶՈՒ-ում կատարված կադրային զտումների արդյունքում համակարգից հեռացվել է 4.545 զինվորական, նրանցից 5-ը՝ գեներալ: Ձերբակալված զինվորականների թիվն օգոստոսի 5-ի դրությամբ եղել է 2.839:
