Թուրք սահմանապահները ձերբակալել են 43 ԴԱԻՇ-ի անդամի
NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրք սահմանապահները ձերբակալել են 43 մարդու՝ ԴԱԻՇ-ի 43 անդամի, որոնցից 22-ն անչափահասներ են։ Նրանք փորձել են ապօրինի ճանապարհով Սիրիայի տարածքից ներթափանցել Թուրքիա, սակայն ձերբակալվել են։ Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբում նրա աղբյուրը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալումն իրականացվել է Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Քիլիս նահանգում։ Ձերբակալվածներն արդեն իսկ տվել են նախնական ցուցումներ ու ուղարկվել Ժանդարմերիայի հրամանատարություն։
