Շիմոն Պերեսը մեզ լքեց առանց որևէ տանջանքների

Կյանքի 94-րդ տարում մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հիվանդանոցում լրագրողներին հայտնել է նրա որդին: Շիմոն Պերեսը սեպտեմբերի 13-ին տեղափոխվել էր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի պալատ: Համակարգչային տոմոգրաֆիան նրա մոտ գլխուղեղի արյունազեղում էր ցույց տվել: Որոշվել էր հիվանդին արհեստական կոմայի մեջ մտցնել: Սեպտեմբերի 27-ին բժիշկները հայտնել են Պերեսի վիճակի կտրուկ վատացման մասին: Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի բժշկի փոխանցմամբ՝  93-ամյա քաղաքական գործիչը մահից հետո  դոնոր է դարձել, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ Պերեսի աչքերի եղջերաթաղանթները տրվել են  փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին: «Շիմոն Պերեսը մեզ լքեց առանց որևէ տանջանքների: «Շիբա» կլինիկայի հմուտ բժիշկները մինչև վերջ պայքարել են նրա կյանքի համար ու ամեն ինչ արել են, որպեսզի նա չտանջվի»,- պատմել է բժիշկ Ռաֆի Վալդմանը: Նշենք, որ 2013թ. մինչև իր պաշտոնաթողությունը Պերեսը եղել է մոլորակի ամենատարեց գործող պետության ղեկավարը։ Նա 2 անգամ եղել է Իսրայելի վարչապետ, 2 անգամ՝ վարչապետի պաշտոնակատար, և իր քաղաքական կարիերայի ավելի քան 66 տարիների ընթացքում 12 անգամ եղել է Իսրայելի նախարարների կաբինետի անդամ:   Նա տարբեր դիվանագիտական և ռազմական պաշտոններ է զբաղեցրել 1948 թվականի Արաբա-իսրայելյան անկախության պատերազմի ընթացքում և դրանից հետո։  

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Նիկո՛լ, էս ի՞նչ էիր անում․ ես այդ կադրերը տեսա ու զարհուրեցի․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջոցառմանը կրակոցներից հետո Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն է հայտնել Թրամփին «Ինչպես է Ռուբեն Ռուբինյանը փախել Աղվերանից»․ Ռուզան Ստեփանյանը մանրամասնում է (video) Վրաստանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Դե տեսնենք՝ ինչ եք անում պարոն Ծառուկյան ու Արման Թաթոյան (video) Պակիստանցի 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ․ Ariana News Արա՛, ի՞նչ եք ուզում․ Ռոբերտ Քոչարյանին թողեք գա ու տեսեք՝ ինչ կանի․ Ռուբեն Ծատուրյան (video) Նեթանյահուն մտադիր է ՑԱԽԱԼ-ի վրա բարդել Լիբանանում Իսրայելի ձախողումը․ Israel Hayom Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսն ու «Opel»-ը Նոր գահ ունեք, բայց մեր ուրախությունը թերի է… Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև Ի՞նչ է առաջինն անելու Սամվել Կարապետյանը (video) Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը Արթուր Ավանեսյանը` Կանդազը, Հակակոռուպցիոնում է, ընթանում է հարցաքննություն, միջնորդություն կուղարկվի դատարան Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Նիկոլն այնպես արեց, որ հիմա ամեն ընտանիք 20 հազար դոլարի պարտք ունի․ Ռոբերտ Քոչարյան (video) Պիտի վե՛րջ տանք այս խայտառակությանը․ հունիսի 7-ը՝ Նիկոլի դատաստանն է․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանը՝ ամբոխների տիրապետության տակ Չեխիայի վարչապետն այցելել է Ադրբեջան Մգեռ Արմենիա, «տակդ անելու համար քեզ լուծողական պետք չի»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ Ձեզ ասեմ՝ ինչ է անելու 28-ին Նիկոլի Ասրյան Էդոն․ Հայկ Նահապետյան (video) Նիկո՛լ, դե եթե չե՛ս վախենում՝ Սամվել Կարապետյանին ու Վարդան Ղուկասյանին ազատ թող․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am