Մենք ոչ մեկից կախված չենք.ինքներս ենք որոշում մեր ճակատագիրը. Ալիև
contact.az-ը գրում է,որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է,որ Ադրբեջանը ոչ մեկից կախված չէ ո՛չ քաղաքական, ո՛չ ֆինանսական առումով, և ինքն է որոշում իր ճակատագիրը: «Ներկայիս ժամանակաշրջանն իրական անկախության շրջան է:Երբ ինչ-որ մեկն արտասահմանում կցանկանա մեզ ինչ-որ բան թելադրել, թող երկու անգամ մտածի: Մենք ոչ մեկի հետ չենք խոսում թելադրողի դիրքից, և մենք ոչ մեկից կախված չենք: Մենք հույսը դնում ենք միայն սեփական ուժերի վրա, ոչ մեկից կախված չենք ո՛չ քաղաքական, ո՛չ ֆինանսական առումով, և ինքներս ենք որոշում մեր ճակատագիրը»,- ասել է Ալիևը:
