Ապրիլյան պատերազմի հետևանքով ոտնաթաթերն ու կրունկները կորցրած զինծառայողն ու ընտանիքը՝ ծայրահեղ ծանր պայմաններում

Ժողովուրդ օրաթերթը գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի 43-ամյա բնակիչ, պայմանագրային զինծառայող Ալբերտ Մարտոյանի ոտքերը ապրիլյան պատերազմի օրերին 4-րդ աստիճանի ցրտահարվել են, ինչի արդյունքում մայիսի 30-ին նրա ոտնաթաթերը և կրունկները կտրվել են։ Եվ չնայած սրան՝ Ալբերտ Մարտոյանը ստացել Է հաշմանդամության ընդամենը 2– րդ կարգ, ինչին նա դեմ Է և պատրաստվում Է այդ որոշումը բողոքարկել։ Տորֆավանի 29-ամյա բնակչուհի Անի Մարգարյանը պատմեց, որ իր ամուսինը՝ Ալբերտ Մարտոյանը, դեռևս 2010 թվականից որպես պայմանագրային զինծառայող Է աշխատել։ Հենց նրա ստացած աշխատավարձով էլ կերակրվել է իրենց ընտանիքը։ Նշենք, որ Ալբերտ Մարտոյանն ունի երկու անչափահաս երեխա։ Նրանք տուն չունեն, եկամտի այլ աղբյուր՝ նույնպես։ Չեն օգտվում «Փարոս» համակարգից, նպաստ չեն ստանում։ Այժմ ապրում են Տորֆավանի բնակիչներից մեկի տանը։ «ժողովուրդ»–ը Ալբերտ Մարտոյանից տեղեկացավ որ նա ապրիլ ամսվա սկզբին դիրքեր բարձրանալու հրաման Է ստացել, ինչն Էլ կատարել Է։ Սակայն դիրք բարձրանալու ժամանակ ուժգին ձնաբուք Է սկսվել, ինչի արդյունքում 43-ամյա Մարտոյանի ոտքերը 4-րդ աստիճանի ցրտահարվել են։ «Իրեն անմիջապես բերեցին Վարդենիսի, ապա՝ տեղափոխեցին Մուրացանի հոսպիտալ։ Իսկ արդեն մայիսի 30– ին ոտնաթաթերը և կրունկները կտրեցին։ Ինքը հիմա չի կարողանում քայլել։ Ոչ մեկին չենք կարող խնդրել, որ գրկեն տեղափոխեն։ Ալբերտի ձախ ոտնաթաթի վերքը բացվել Է, ու արտադրություն է գալիս։ Ես էլ ամեն օր վիրակապերն եմ փոխում։ Բայց չնայած սրան՝ պետությունից ոչ մի օգնություն չենք ստացել։ Նույնիսկ այցելություններ չեն եղել։ Մեզ միայն այցելել է առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը»,– լացը հազիվ զսպելով՝ պատմեց Անին և հայտնեց, որ ամուսինը ոտնաթաթերն ու ոտքի կրունկները կտրվելուց հետո աշխատանքից ազատվել Է։ Նշենք, որ Ալբերտ Մարտոյանը հաշմանդամության կարգ ստանալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկա–սոցիալական փորձաքննության գործակալության տարածքային հանձնաժողով»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am