Վալերիան մանրամասնում է
Երգչուհի Վալերիան մեկնաբանել է սեփական մահվան մասին լուրերը: NTV-ն հայտնում է, թե մասնավորապես ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Վալերիան ու ամուսինը մահացել են Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավտովթարից: Ներկա դրությամբ Լոնդոնում համերգներ տվող երգչուհին ասել է, որ դա հորինվածք է «սկզբից մինչև վերջ»: Վալերիան հերքել է իր մահվան լուրը Instagram-ում և ասել, որ հուզված է երկրպագուների անհանգստությունից, որ դրսևորվել էր սոցցանցերում:
