«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս 2014 թվականի մայիսի 20-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր իր կառավարության ծրագիրը, հայտարարեց, որ նախկին վարչապետների ակումբ «կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետները, տնտեսական, քաղաքական գործընթացները կքննարկեն: Նրանց փորձը, գիտելիքները հաշվի կառնվի»: ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նշված ակումբի շրջանակներում նախկին վարչապետներով մեկ-երկու անգամ են հավաքվել: Սակայն հետագայում Աբրահամյանը հանդիպելու նախաձեռնություն չի ցուցաբերել: Ի դեպ, ուշագրավ կլինի, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր նախորդի նախաձեռնության հետ ինչպես կվարվի՝ կվերակենդանացնի այն, թե մոռացության կմատնի: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց կառավարության լրատվականից այս հարցի պատասխանը պարզել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը