«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ միանգամից 11 նախարարների նշանակեց, այսպիսով ՀՀ կառավարությունն ամբողջական կազմավորված լինելու համար պակասում են ընդամենը երկու՝ ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները:
Նոր կառավարության հիմնական ինտրիգը հենց այս երկու պորտֆելների ապագա տիրոջ հարցն է: Իշխանական շրջանակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, մինչեւ եկող տարվա ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, հնարավոր է՝ վստահվի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին:
Վերջինիս անունը մինչ այս շրջանառվում էր որպես ԱԳ ապագա նախարարի: Նոր իրավիճակում առայժմ անհայտ է մնում, թե Սերժ Սարգսյանն ում է պատրաստվում վստահել ԱԳ նախարարի պաշտոնը: Արդյոք նա Էդվարդ Նալբանդյանին հնարավորություն կտա եւս վեց ամիս պաշտոնավարել, թե հենց այս փուլում նրան ցտեսություն կասի, պարզ կդառնա առաջիկա չորս օրերին:
Հիշեցնենք, որ կառավարության կազմավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 3-ն է»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը