Պուգաչովան քննադատել է Պետդումայի պատգամավորներին
Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան քննադատել է Պետդումայի պատգամավորներին զվարճալի տեսարաններով միջոցառումների կազմակերպման ոլորտում ինքնակարգավորման օրինագծի ընդունման համար, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: «Ես ուղղակի ցանկանում եմ ասել` ահա, Դուման զբաղվելու բան չունի, քան զբաղվելն այդ հարցով, այդ օրենքով»,-ասել է երգչուհին: Նա կարծիք է հայտնել, որ ՌԴ մշակույթի ոլորտից գեթ մեկի անհամաձայնության դեպքում նման օրենքը պետք էր միանգամից չեղարկել: Օրինագծի ընդունումը նա անվանել է «հանցագործ անտարբերություն»:
