Շաբաթվա ինտրիգը. Սերժ Սարգսյանը թողել է կառավարության կնիքը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն ըստ էության ավարտել է նոր կառավարության ձեւավորումը՝ նախօրեին կատարելով մի շարք նոր նշանակումներ եւ վերանշանակումներ: Ամենահետաքրքրականը սակայն շարունակում է մնալ չնշանակված: Խոսքը վերաբերում է Պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին: Այս պաշտոններն են մնացել նոր կառավարության կազմում, որ սպասում են նշանակումների: Այս պաշտոնների կապակցությամբ մամուլում վերջին շաբաթներին եղել են իրարամերժ եւ հակասական մի շարք տեղեկություններ՝ կապված եւ´ գործող նախարարների կամ ժամանակավոր պաշտոնակատարների հետ, եւ´ նրանց հավանական փոխարինողների: Շոշափվել են պաշտպանության նախարարի պաշտոնում Վիտալի Բալասանյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի, մինչեւ անգամ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունները: Սարգսյանի անունը ի դեպ շոշափվել է նաեւ արտաքին գործերի նախարարի պաշտոնի հավակնորդ որպես: Ամենաինտրիգային այս նշանակումների հարցը հավանաբար պարզ կլինի առաջիկա մի քանի օրերին: Սպառվում է կառավարության ձեւավորման քսանօրյա ժամկետը, ՀՀԿ խոսնակն էլ նախորդ շաբաթ հայտարարել է, որ մինչեւ շաբաթվա վերջ կունենանք արդեն ձեւավորված կառավարություն: Այսպիսով, Սերժ Սարգսյանը ամենավերջին է թողել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների պաշտոնները, որոնք, ըստ էության, առանցքային նշանակություն ունեցողն են կառավարության փոփոխության այս գործընթացում: Եվ սա իհարկե կապված չէ զուտ ոլորտային գործոններով եւ կարեւորությամբ: Ոլորտներն ինքնին հիմնարար են ցանկացած երկրի համար, սակայն Հայաստանի համար առավել եւս եւ հատկապես ներկայիս ժամանակահատվածում: Ըստ էության՝ հայաստանյան համակարգային խնդիրները այսօր սերտորեն հանգում են ինքնիշխանության խնդրին: Իսկ ինքնիշխանության խնդիրը անկասկած հիմնավորապես պարփակվում է այս երկու նախարարությունների տիրույթում, այս ոլորտներն են, որ ըստ էության հանդիսանում են ինքնիշխանության հարցում ամենազգայուն, հետեւաբար նաեւ ամենանուրբ ազդակներ հաղորդող ոլորտները: Եվ ուրեմն, ներկայումս իշխանական համակարգում տեղի ունեցող տրանսֆորմացիաները խոշոր հաշվով չափվելու են հենց երկու այս նշանակումների համատեքստով: Ավելի շուտ, այս համատեքստով է չափվելու կառավարության եւ ընդհանրապես ներիշխանական լայն վերադասավորումների բովանդակային, համակարգային խորությունը եւ հեռանկարայնությունը: Ըստ էության՝ պաշտպանության եւ արտաքին գործերի ոլորտների նախարարական նշանակումները լինելու է կնիքը, որ դրվելու է նոր կառավարության վրա եւ որ նախանշելու է, թե իրականում ինչ հեռանկարներ ունի եւ´ այդ կառավարությունը, եւ´ բնականաբար այդ կառավարության գործերը, այդ թվում եւ՝ ներքին տնտեսական»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա 65-ամյա վարորդը բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, բախվել մեքենայի Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել Եղանակն՝ առաջիկա օրերին Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասին Զելենսկին և Մակրոնը քննարկել են ՀՕՊ ոլորտում համագործակցությունը ԵՊՀ գիտխորհուրդը վերածվել է որոշումները դակողի, լուռ հետևում է, թե ինչպես է ԵՊՀ-ն կորցնում իր դեմքը Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսել․ Ստուբ ԱՄՆ Կոնգրեսում կասկածում են Ուկրաինային նոր ֆինանսական օգնության փաթեթ տրամադրելու հարցում Դու եկար որպես աստղ, հեռանում ես որպես լեգենդ․ «Բարսելոնան» հայտարարել է Լևանդովսկու հեռանալու մասին Ուսուցիչների գործն ուզում են կոծկե՞լ. Հանրայինը արդարացնում է ՔՊ քարոզարշավին մասնակցած ուսուցիչներին Թրամփից ու Պուտինից հետո՝ Վուչիչը Տղե’րք, ներեք մեզ, երբ դուք լուռ զոհվում էիք, մենք լռում էինք… Աշոտ Մինասյան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am