Վրաստանում գործ են հարուցվել
Վրաստանի պետանվտանգության ծառայությունը պետական հեղաշրջման նախապատրաստման մասին գործ է հարուցել՝ կապված այն ձայնագրության հետ, որտեղ լրագրողների հավաստիացմամբ լսվում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսակցությունը իր կողմնակիցների հետ, հայտնում է BBC-ն: ՊԱԾ-ում հայտնել են, որ ձայնագրման իսկությունը դեռևս չի հաստատված: Սաակաշվիլին ինքը հրապարակումը անվանել է մոնտաժ: Նրա կարծիքով՝ դա քաղաքական պայքարի մասն է: Սաակաշվիլին համարում է, որ երկրի ներկա իշխանությունները ցանկանում են իր և իր կուսակցության համար բարդացնել հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունները:
Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը մասնակցում է այդ ընտրություններին: Բացի այդ, նրա կին Սանդրա Ռուլոֆսը մեծամասնական պատգամավորական ընտրություններում դրել է իր թեկնածությունը: Սաակաշվիլին արդեն խոստացել է, որ ընտրություններից անմիջապես հետո կվերադառնա երկիր:
