Բայդենը Թրամփին մեղադրել է ամերիկացիների հաշվին հարստանալու ցանկության մեջ
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մեղադրել է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին հասարակ ամերիկացիների հաշվին հարստանալու ցանկության մեջ: Նա այդ մասին հայտարարել է Ֆիլադելֆիայում ելույթի ժամանակ, հայտնում է RIA Novostin-ն: «Նա ոչինչ չգիտի այն մասին, ինչ խոսում է: Նա արժեքներ չունի»,- մեկնաբանել է փոխնախագահը նախօրեին տեղի ունեցած նախագահի երկու թեկնածուների բանավեճը: Թրամփը առաջարկում է հարուստների և կորպորացիաների համար կտրուկ կրճատել հարկերը՝ ենթադրելով, որ դա կնպաստի տնտեսության աշխուժացմանը և աշխատատեղերի ստեղծմանը: Նա համարում է, որ հարկային բազայի աճի շնորհիվ կհաջողվի փոխհատուցել հարկային կրճատումներից կորուստները:
Թրամփի մրցակից, Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ նրա մոդելը չի աշխատի, և միայն կմեծացնի ճնշումը միջին դասակարգի վրա:
