Գրոհում են ԻՊ անօդաչուները
«Իսլամական պետություն» խմբավորման անօդաչուն գրոհել է թուրք զինծառայողների ուղղությամբ Սիրիայի հյուսիսում, ինչի հետևանքով 3 զինծառայող է վիրավորվել: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Թուրքիայի Զինուժի գլխավոր հրամանատարության հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը մասնավորեցնում է, որ ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ մեկ օրվա ընթացքում 57 արկ է արձակվել, արդյունքում 30 թիրախ է խոցվել: Թուրքական Զինուժի գլխավոր հրամանատարությունը տեղեկացրել է նաև սիրիական Աազազ և Էլ-Ռաի քաղաքների միջև գտնվող տարածքում ԻՊ-ի դեմ իրականացվող օդային գործողությունների մասին: Թուրքիայի և միջազգային կոալիցիայի ավիահարվածների արդյունքում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող մի քանի կառույցներ ոչնչացվել է այնտեղ գտնվող ահաբեկիչների հետ միասին:
