«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը դատարանում բողոքարկում է դատախազության անգործությունը։ Նրա եւ իր պաշտպանի բոլոր դիմումները մնացել են անպատասխան։ Հիմնադիր խորհրդարանի անդամը կասկած ունի՝ այս ամենը վկայում է, որ ինքը ճաղերի հետեւում է քաղաքական հայացքների համար:
«Երբ որ մեղադրանքը հիմնավորված չէ, երբ փաստերը, որ ներկայացնում են կապ չունեն մեղադրանքի հետ, էլ ուրիշ ինչ կարող է լինել: Հետո տեսակցություն չունենալ, տեղեկատվություն չստանալ, սա ի՞նչ է նշանակում, փաստորեն փորձում են իմ ձայնը կտրել»,- ասաց Կարո Եղնուկյանը:
Կարո Եղնուկյանը այսօր դատարանում նշեց, որ սահմանափակվել է իր շարժվելու, ազատ խոսքի իրավունքը: Նա որպես օրինակ բերում է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի գործը եւ հարց բարձրացնում, թե ինչու ազատ արձակեցին Ինտերպոլի կողմից որոնվող անձին, իսկ իրեն կալանավորեցին: «Իսկ ես ունեմ ընտանիք, ունեցվածք, անշարժ գույք, այդ անշարժ գույքը ո՞ւր եմ տանելու հետս, ուր եմ փախնելու: Ես եկել եմ հետ Հայաստան: 7 տարի այստեղ եմ, եկել եմ, որ նորից փախնե՞մ:
Դատական նիստը տեւեց 15 րոպե։ Նույնքան էլ դատավոր Արշակ Վարդանյանը մնաց խորհրդակցական սենյակում, իսկ վերադառնալուց հետո մերժեց բողոքը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը