Ռուսաստանի ԱԳՆ-ն իր կայքում հրապարակել է Սիրիայի հարցով Մոսկվայի և Վաշինգտոնի համաձայնագրի ամբողջական տեքստը
Ռուսաստանի ԱԳՆ-ն իր կայքում հրապարակել է Սիրիայի հարցով Մոսկվայի և Վաշինգտոնի համաձայնագրի ամբողջական տեքստը, հայտնում է lenta.ru-ն: Ինչպես ասված է արտգործնախարարության տեղեկատվական և լրատվության վարչության մեկնաբանությունում, Մոսկվան բազմիցս առաջարկել է համաձայնագիրը հրապարակել, սակայն Վաշինգտոնը դեմ է եղել:
Միայն արևմտյան ԶԼՄ-ների տեղեկատվական արտահոսքից հետո պետդեպը հրապարակել է փաստաթղթերի մասնակի ընտրանի, նշել են գերատեսչությունում:
