Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է տեղյակ, որ Կարեն Կարապետյանը կյանքում ո՛չ մի օր, ո՛չ մի ժամ չի աշխատել մասնավոր բիզնեսում։ Նա միշտ աշխատել է բացառապես պետական հիմնարկներում։ Դեռևս խորհրդային տարիներից աշխատել է պետպլանում, հետո՝ «Հայէներգո» պետական ձեռնարկությունում, հետո եղել է էներգետիկայի փոխնախարար, հետո՝ «ՀայՌուսգազարդի» տնօրեն, հետո՝ Երեւանի քաղաքապետ եւ այլն։ Բայց ահա PR տեխնոլոգիաների միջոցով հասարակությանը ներկայանում է որպես շատ հաջողակ գործարար, կիրթ, գրագետ, «եվրոպական» արտաքինով, մի խոսքով՝ համարյա Ուոլ-Սթրիթի գայլ։ Ու բնականաբար՝ գալիս է պայքարելու հին սերնդի «քյարթու կոռումպացվածների» (ասենք՝ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի եւ մյուսների) դեմ, ովքեր, հասկանում եք, առանց անհարմար զգալու մի քանի միլիոնանոց առանձնատներ են կառուցել Մոնումենտում։ Ափսոս միայն, որ PR տեխնոլոգները չեն ճշտում՝ իսկ որտե՞ղ է Կարեն Կարապետյանի տունը։ Չէ՞ որ նա հաստատ Հարավ-արեւմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի 12-րդ հարկում չի ապրում։ Իսկ թե ինչու չեն ճշտում՝ հասկանալի է։ Նոր վարչապետի առանձնատունը նույնպես գտնվում է Մոնումենտում՝ ճիշտ եւ ճիշտ Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Բեգլարյանի առանձնատների կողքին։ Եվ ոչնչով չի զիջում դրանց՝ ոչ չափերով, ոչ ճոխությամբ, ոչ արժեքով։ Այնքան էլ վատ չէ մի մարդու համար, ով իր ողջ կյանքում աշխատել է բացառապես պետական հիմնարկներում։ Դրա համար էլ, որպեսզի այս ամենը շատ աչք չծակի, Կարեն Կարապետյանի համար «փայլուն մենեջերի» իմիջ է ստեղծվում։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը