Ով կերևակայեր, որ մինչ մենք /հայը, ռուսն ու ղազախը/ զվարճանում էինք Սովետական Միությունը վերակենդանացնելու առանձինների պատրանքների վրա, ոչ այլուր, քան Հայաստանի անկախ Հանրապետության Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում կհայտնվեր միջազգային մի մրցույթի մարտահրավեր՝ «ԱՊՀ-ն ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է » խորագրով: Իհարկե, մեր զայրույթը չի մեղմի այն հանգամանքը, որ սույն մրցույթը մեր 1400 հանրակրթական դպրոցներին չի առնի իր գաղափարական շուրջկալում, այլ կբավարարվի միայն ռուսերեն ուսուցումն ընտրած աշակերտներով: Չի մեղմի, որովհետև ոչ մի արժանապատիվ քաղաքացի չի հանդուրժի, որ իր երկրի ու պետության հետ այսպիսի խաղեր խաղան. ԱՊՀ-ն երկիր, պետություն, առավելևս՝ հայրենիք լինել չի կարող, անգամ առաջին դասարանցին կարող է բացել ԱՊՀ հապավումը, ցույց տալով, որ այն սուվերեն երկրների համագործակցության ձևաչափ է ընդամենը: Հեռացրեք այդ ստորացուցիչ խորագիրը մեր աչքից, և մեր երեխաներին մի օգտագործեք քաղաքական նպատակների համար. սա օրենքով հետապնդելի արարք է:
Վարդ Սիմոնյանի գրառումը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը