Կամաց-կամաց հայտնի է դառնում նոր կառավարության կազմը: Նախագահն ու նոր վարչապետն ընտրել են կառավարության ձևավորման փուլային տարբերակ: Արդեն հայտնի է,որ նորանշանակ չորս նախարարի անուն:
Նրանցից առաջինը ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը պատկանող Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրենն է՝ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը , մյուս երկուսը աշխատում էին Հայաստանում գործող ռուսական ընկերություններում ՝էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը եւ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը:
Չորրորդը՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն է, ով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր:Իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին Գագիկ Բեգլարյանը,Սերգո Կարապետյանը ,Գագիկ Խաչատրյանը և Երվանդ Զախարյանը:
Սերժ Սարգսյանի հրամանագրերով իրենց պաշտոններում վերանշանակվեցին Դավիթ Հարությունյանը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, եւ Վաչե Գաբրելյանը` փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար:
Առաջիկայում ինչպես հայտնի է կհայտարավեն այլ անուններ,ովքեր կլքեն իրեց պաշտոնը :
Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո մամուլում բազմաթիվ հոդվածներ են եղել այն մասին, թե որքանով է Կարապետյանն ազատ լինելու նոր նախարարներ նշանակելու եւ հներից ազատվելու հարցում: Ուշագրավ է այն,որ այս ընթացքում Կարեն Կարապետյանը դիմում է հեղինակություն ունեցող տարբեր մարդկանց ,որոնց շաքերում է նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը,ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, կադրերի հարցում իրեն օժանդակելու համար:
Սա թերևս մի փոքր տարօրինակ է.չի բացառվում ,որ սա ունի իր ձևական կողմը այն առումով,որ նորանշանակ վարչապետը այսկերպ իմիտացիա է ստեղծում,թե այլոց կարծիքը հաշվի առնելով է փորձում ձևավորել պրոֆեսիոնալ թիմ:
Տարօրինակ է նաև այն առումով,որ եթե հիշենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացնելիս,այն է բարեփոխումների և նոր ու պրոֆեսիոնալ թիմի մասին, ենթադրելի էր,որ վարչապետը պետք է վաղուց ունենար այն պրոֆեսիոնալներին,որոնք էլ կհամալրեին կառավարության նոր կազմը:
Նոր կառավարության վերջնական կազմավորման համար Սահմանադրությամբ տրված ժամկետի ավարտին մինչեւ հոկտեմբերի 3-ը ժամանակ կա:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը