Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» նախագիծը, որով առաջարկվում է դոտացիաներն առավել համաչափ բաշխել համայնքների միջեւ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը հարցրեց՝ բյուջեում համահարթեցման ֆինանսները ինչքանո՞վ են ավելանալու 2017-ին:
Այնուհետև հետաքրքրվեց, թե ինչ միջոցառումներ եք սահմանում, որ համահարթեցման գումարները արդյունավետ ծախսեն և ով պետք է ստուգի դրա իսկությունը:
«Բա ո՞վ պետք է ստուգի մնացած 96 տոկոսը, որ իմանանք՝ գումարները հասե՞լ են ժողովրդին, թե՞ ոչ: Իմիջիայլոց, ասեմ՝ էս մեր պետության հացի մեջ աղ չկա, ես ձեզ ասեմ: Ջրին դոտացիա ենք տալիս՝ 14 դրամ, մյուսին տալիս ենք՝ ոչ մեկը չգիտի: Բոլորը դժգոհ են պետությունից, բոլորը օգտվում են եւ դժգոհում են: Տեղը դնող չկա, որ այդ դժգոհողին ասի՝ դու այսքան գումար ես ստացել, գյուղերում ավազի տեսքով լցրել եք ճանապարհների վրա՝ անձրեւը եկել, տարել է: Թող տարեկան մեկը ասֆալտապատի ճանապարհը, ինչ-որ մի բան անի»,- հայտարարեց նա:
Վաչե Տերտերյանն էլ հայտարարեց. «Ես հասկանում եմ՝ ինչ եք մտածում: Այո, ես շատ լավ գիտեմ, որ էդ ավագանիները ոչ մի բան չեն անում: Ես շատ լավ գիտեմ, որ գյուղական բնակչության մի ստվար հատված չգիտի, թե իր համայնքի բյուջեն ինչքան է կազմում: Խոշորացման հանդիպումների ժամանակ երբ ուղղորդումներով գյուղացիները խոսում են խոշորացման դեմ, երբ ինֆորմացիա ես տալիս, թե իր գյուղն ինչ բյուջե ուներ, ինչն է փոխվելու, տպավորությունը փոխվում է»:
Ինչպես ասաց՝ խնդիրը կլուծվի, երբ կունենան լավ ավագանի:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը