4 մլրդ դոլար`Ադրբեջանին
Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը կքննարկեն Ադրբեջանին 4 մլրդ դոլար պարտքի հատկացումը: Այդ մասին The Financial Times-ին հաղորդել է իրազեկ աղբյուրը: ԱՄՀ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ հիմնադրամի պատվիրակությունը հունվարի 28-ին կայցելի Բաքու եւ «իշխանությունների խնդրանքով» այնտեղ կմնա մինչեւ փետրվարի 4-ը: Նախատեսվում է, որ կողմերը քննարկելու են հնարավոր «տեխնիկական աջակցությունը» եւ գնահատելու ֆինանսավորման հնարավոր պահանջարկը: Իրազեկ աղբյուրի համաձայն, խոսքը 4 մլրդ դոլարի մասին է: Համաշխարհային բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՀ-ն Ադրբեջանի կառավարության հետ կքննարկի «տեղական արժույթի նկատմամբ ճնշմանը եւ նավթի ցածր գներին» ի պատասխան անհապաղ եւ երկարաժամկետ միջոցները:
