«Այդ որոշումը կայացվել էր 2014 թվականին, սակայն, քանի որ Նշանյանը գտնվում է բանտում, մեդալը հանձնելու հարմար պահ չեղավ։ Նրա բանտարկվելուց հետո ստեղծվեց նրա Ազատության և արդարության միջազգային կոմիտեն, և քանի որ ալիք է բարձրանում Սևան Նշանյանի ազատության հարցի շուրջ, մենք որոշեցինք նրան պարգևատրել Վիլյամ Սարոյանի մեդալով»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը՝ հավելելով,որ չի հաջողվել հանդիպել Սևան Նշանյանի հետ և մեդալը կարողացել են հանձնել գլխավորի փաստաբանի միջոցով։Պատգամավորը նշեց,որ Օսման Քավալլայը աջակցել է պարգևատրելու արարողությունը կազմակերպելու ժամանակ, որը տեղի է ունեցել Սեպտեմբերի 23-ին՝ Ստամբուլում:
Ըստ Արագած Ախոյանի, Սևան Նշանյանը, լինելով շատ համարձակ արվեստի և մշակույթի գործիչ, քննադատության էր ենթարկում իշխանություններին, բայց նրան ձերբակալել են իր սեփական այգում՝ իբր ապօրինի տուն կառուցելու համար,որից էլ պարզ է դառնում,որ նրա ձերբակալությունը ունի քաղաքական ենթատեքստ: «Եվ պատկերացնում եք, դրա համար՝ 17 տարի։ Դրանք բոլորը ենթատեքստեր են, քանի որ, կարծում եմ՝ ինչ-որ մեկի ճանապարհն էր հատել»,-շեշտեց պարոն Ախոյանը:
Լուսինե Միքաելյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը