Սոցիալիստները պահանջում են կառավարության հրաժարականը
Մոլդավիայի Հանրապետության ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության պատգամավորներն արգելափակել են խորհրդարանի ամբիոնը: Սոցիալիստները շրջափակել են ամբիոնը, պահելով «Վերադարձրեք գողացված միլիարդը», «Նստացնել գողերին» գրությամբ պաստառներ: Որից հետո՝ խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդին դադարեցրել է նիստը և ընդմիջում հայտարարել, որից հետո ի նշան բողոքի սոցիալիստները լքել են խորհրդարանի դահլիճը: Արդյունքում երկրի վարչապետ Պավել Ֆիլիպը խորհրդարանին է ներկայացրել օրինագիծը: «Մենք խորհրդարանում կգրանցենք կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Կտեսնենք ինչպես կարձագանքեն մյուս ընդդիմադիրները՝ լիբերալ-դեմոկրատները և կոմունիստները», - հայտարարել է լրագրողներին սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը::
